Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն հեռացրեց ԲՀԿ Մասիսի տարածքային խորհրդի նախագահին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
bhk-logo

ԲՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր տեղի է ունեցել ԲՀԿ Մասիսի տարածքային խորհրդի նիստը, որտեղ որոշվել է ԲՀԿ Մասիսի տարածքային խորհրդի նախագահի պաշտոնից և ԲՀԿ-ի շարքերից հեռացնել ԲՀԿ Մասիսի խորհրդի նախագահ Կարապետ Օհանյանին: Խորհրդի որոշման մեջ նշված է, որ Կարապետ Օհանյանը, խախտելով կուսակցության որոշումը, այսօր առավոտյան ինքնաբացարկ է ներկայացրել սեպտեմբերի 18-ին կայանալիք Մասիսի քաղաքապետի ընտրությունից: Հիշեցնենք, այսօր առավոտյան ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, խոսելով առաջիկա ՏԻՄ ընտրությունների ու ընտրախախտումների մասին, ասել էր, որ իրենք արդեն իսկ խնդիրների են հանդիպել. «Հենց երեկ ուշ երեկոյան Մասիս քաղաքի մեր թեկնածու Կարապետ Օհանյանի նկատմամբ ճնշումներ են եղել: Նա մի քանի ժամ կապի դուրս չի եկել որեւէ մեկի հետ, անգամ մտերիմների: Քանի որ դեպքերը երեկ երեկոյան է եղել, դեռ պարզվում են հանգամանքները»: