Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ի հանդեպ ճնշումներ են գրանցվում. Վահե Էնֆիաջյանն ահազանգում է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vahe

«Գալիք ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ-ն կտրականապես չի սատարելու ՀՀԿ-ական որեւէ թեկնածուի»,-այս մասին այսօր Մեդիա կենտրոնում քննարկման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Ինչ վերաբերում է Ծաղկահովիտում «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի առաջադրումից հետո ԲՀԿ-ական թեկնածու Աշոտ Հակոբյանի՝ թեկնածությունը հանելու որոշմանը, ապա, ըստ Էնֆիաջյանի, դա Ծաղկահովիտի իրենց տարածքային կառույցի ղեկավարի մոտեցումն է եղել, եւ դա ամենեւին էլ չի նշանակում, թե ԲՀԿ-ն սատարում է Խանդոյանին. «ԲՀԿ-ն  իր մեջ բավական լիբերալ մոտեցումներ ունի եւ հարգանքով է մոտենում տվյալ խորհրդի եւ տվյալ թեկնածուի որոշմանը, ուստի սատարելու կամ պաշտպանելու հարց այստեղ չկա»: Խոսելով ընտրախախտումների մասին՝ Էնֆիաջյանը նշեց, որ իրենք արդեն իսկ խնդիրների են հանդիպել. «Հենց երեկ ուշ երեկոյան Մասիս քաղաքի մեր թեկնածու Կարապետ Օհանյանի նկատմամբ ճնշումներ են եղել: Նա մի քանի ժամ կապի դուրս չի եկել որեւէ մեկի հետ, անգամ մտերիմների: Քանի որ դեպքերը երեկ երեկոյան է եղել, դեռ պարզվում են հանգամանքները»,-նշեց նա: Հարցին, թե Գագիկ Ծառուկյանի՝ մեծ քաղաքականությունից դուրս գալուց հետո, որքանով է հնարավոր նրա անձի գործոնը այս ընտրություններում, Վահե Էնֆիաջյանը պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանն այս գործընթացներից մի կողմ քաշված է, եւ այս գործընթացները կազմակերպում է կուսակցությունը»: Նա նկատեց նաեւ, որ գյուղական համայնքներում առավել շատ գործելու է ազգականի գործոնը, քան քաղաքական ծրագրերը. Հատկապես ոչ խոշոր համայնքներում հաղթում է այն թեկնածուն, ով շատ բարեկամներ ունի: Ունենք տասնյակ համայնքներ, որոնց գյուղապետերը սկսած 1996 թվականից առաջադրվել եւ շարունակում են առաջադրվել առ այսօր»: Հանդիպմանը ներկա՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Լենա Նազարյանը նշեց, որ իրենք երեք գյուղական եւ երեք քաղաքային համայնքներում առաջադրել են 47 թեկնածու: Նա նկատեց, որ գյուղապետերի թեկնածուները հիմնականում 50-60 անց տղամարդիկ են, ինչը մտահոգիչ է: Ավելին՝ տեսանյութով