Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԷՔՍՏԵՌՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆՈՂՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է

Մարզեր

Էքստեռն փոխադրական եւ ավարտական քննությունները Շիրակի մարզում անցկացվում են երկու փուլով: Առաջին փուլով մասնակցության հայտ ներկայացրած 42 աշակերտից քննություններին մասնակցել է միայն 27-ը:

Դիմորդները հիմնականում այն աշակերտներն են, ովքեր տարբեր պատճառներով չեն ավարտել ուսուցումը հանրակրթական դպրոցներում: Տարիների ընդմիջումից հետո միայն նրանք հանձնում են քննություններ միջնակարգ կրթության վկայական ստանալու համար:

Էքստեռն ավարտական քննություններ դիմորդները հանձնում են բոլոր 14 առարկաներից՝ ԿԳ նախարարության հրահանգով: Կա մտավախություն, թե երկար տարիներ դպրոց չհաճախելուց հետո, առանց կրկնուսույցների պարապմումքների հազիվ թե հնարավոր լինի հաղթահարել քննական արգելքը: Հավանաբար հենց այս պատճառով էլ քննական ամբողջ գործընթացին մասնակցել են դիմորդների 65 տոկոսը։

Ի տարբերություն էքստեռն ավարտական քննությունների, որոնց մասնակիցների թիվն ամեն տարի ավելանում է, բնատուր տաղանդով օժտված աշակերտների թիվը մնում է նույնը: Ամեն տարի էքսեռն կարգով փոխադրական քննություններ հանձնում է 2 կամ 3 աշակերտ՝ հիմնականում նրանք, ովքեր վստահում են սեփական գիտելիքներին:

Էքստեռն կարգով անցկացվող քննությունների 2-րդ փուլը նախատեսված է այն աշակերտների համար, ովքեր անցած ուսումնական տարին անցկացրել են արտերկրում եւ «Ֆլեքս» ծրագրի շրջանակներում ուսանել են ԱՄՆ-ում:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ