Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՐԿՈՒՏԸ ՎՆԱՍԵԼ Է ԲԵՐՔՆ ՈՒ ՏԱՆԻՔՆԵՐԸ

Մարզեր

Երեկ երեկոյան, ժամը 20:00-ի սահմաններում տեղացած ուժեղ կարկուտի պատճառով տուժել են Շիրակի մարզի Հայկասար,Պեմզաշեն, Հայրենյաց, Բայանդուր, Լուսակերտ, Սարատակ գյուղերը, Արթիկն ու այլ համայնքներ:

Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Անդրանիկ Պողոսյանի հավաստմամբ, տեղացած կարկուտը մեծ չափի վնաս է պատճառել գյուղացիական տնտեսություններին: Նախնական տվյալներով վնասվել են բանջարաբոստանային կուլտուրաների 3-ից 5 տոկոսը: Տուժել են տասնյակից ավելի տների տանիքներն ու կտուրները:

Կարկուտի պատճառած վնասները պարզ կդառնան հանձնաժողովի ստուգումների ավարտից հետո:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ