A
A
«Հաց բերողի» աշխատանքների վաճառք՝ Վերնիսաժում
Օգոստոսի 13-ին և օգոստոսի 14-ին, ժամը 11-ից Վերնիսաժում կազմակերպվելու է «Սասնա Ծռերին» հաց հասցրած Արթուր Սարգսյանի ձեռքի աշխատանքների վաճառք: Կվաճառվի մոտ 42 աշխատանք՝ զարդատուփեր, փայտե փորագրությամբ ժամացույցներ, արևային ժամացույցներ և այլն: Ցանկացողները կարող են մոտենալ Վերնիսաժի փայտագործների շարք (Խանջյան փողոցի կողմից ):