A
A
ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՇՏԱՊ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ավտովթար է գրանցվել Գյումրի-Ազատան ավտոմայրուղու վրա: Նախնական տվյալների համաձայն, Շիրակի մարզային հիվանդանոցին պատկանող Շտապ բուժօգնության ավտոմեքենան դուրս էր եկել ավտոմայրուղուց ու բախվել ոռոգման նպատակով օգտագործվող քարե ջրատաշտակներին։
Արդյունքում ավտոմեքենայի ձախ հատվածը բավականաչափ վնասվել է, իսկ վարորդը, դարձյալ նախնական տվյալներով, ստացել է թեթեւ մարմնական վնասվածքներ։ Տեղում տեղազննություն են իրականացրել Ախուրյանի քննչական բաժնի աշխատակիցները։ Մանրամասները ճշտվում են։
Գյումրիի «Ցայգ» ՀԸ