Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լուսավոր Հայաստանը միացավ

Քաղաքականություն
lusavor-hayastan

Լուսավոր Հայաստան Կուսակցությունը որոշում է ընդունել մինանալ Չորս+ նախաձեռնության մշակած հրատապ փոփոխությունների ճանապարհային քարտեզին։ 2016թ․-ի ապրիլին հայ-ադրբեջանական հակամարտության սրացումը և հուլիսի 17-31-ը «Սասնա ծռեր» զինված խմբի ապստամբության փորձը ստիպում է բոլորիս ելքեր փնտրել դուրս գալու համակարգային այս ճգնաժամից, որում հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը: Լուսավոր Հայաստան Կուսակցությունը ստեղծման առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ Հայաստանում անհրաժեշտ է կատարել հրատապ և խորքային փոփոխություններ: Հաշվի առնելով վերոհիշյալը՝ Լուսավոր Հայաստան Կուսակցությունը միանում է Չորս+ նախաձեռնության կողմից մշակված համակարգային ճգնաժամը հաղթահարելու ճանապարհային քարտեզին՝ այն դարձնելով իր քաղաքական օրակարգի բաղադրիչներից մեկը: Մենք համոզված ենք, որ ճգնաժամի հաղթահարման համար պետք է իրականացվեն ճանապարհային քարտեզում նշված բոլոր կետերը` ստիպելով իշխանություններին մինչև խորհրդարանական ընտրությունները գնալ հրատապ և առարկայական փոփոխությունների։   Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհուրդ 12․08․2016