Ինչը կարող է կապել հայ և վրացի սկսնակ զբոսավարներին
ԵՄ կողմից համաֆինանսավորվող ծրագրի շրջանակերում օգոստոսի 15-22 Դիլիջանում անցկացվելու է զբոսաշրջավարությանը նվիրված 7-օրյա դասընթաց, որը մեկտեղում է 30 հայ և վրացի երիտասարդների, ինչպես նաև հայկական և վրացական մասնավոր ոլորտը ներկայացնող ևս 30 ներկայացուցչի: ԵՄ-ի Արևելյան Գործընկերության Տարածքային համագործակցության կողմից համաֆինանսավորվող ծրագրի շրջանակներում «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնը» իրականացնում է հայ և վրացի երեսուն երիտասարդների զբաղվածության խնդրի լուծմանն ուղղված, միջսահմանային նորարարական ծրագիր: Զբոսավարության թեմայով որակավորման դասընթացների մասնակիցներն իրենց ձեռք բերած գիտելիքները կկիրառեն Տավուշ և Քվեմո-Քարթլի մարզերի ոչ նյութական արժեքներ ընդգրկող տուր-փաթեթներ կազմելու համար: Միջոցառման շրջանակներում Հայաստանի և Վրաստանի ևս 30 մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ կանցնեն հատուկ դասընթացներ՝ հյուրընկալության և շուկայավարության թեմաներով՝ բարձրացնելու զբոսաշրջության ոլորտում մատուցվող ծառայությունների որակը: Որպես ծրագրի կայունություն ապահովող բաղադրիչ՝ նախատեսվում է հեռախոսային հավելվածների ստեղծում, որոնք կտրամադրեն միջսահմանային շրջաններում զբոսաշրջության հնարավորությունների մասին համակողմանի տեսանելիություն: Ծրագրի թիրախային շրջաններ ընտրվել Հայաստանի Տավուշ և Վրաստանի Քվեմո Քարթլի մարզերը՝ նկատի ունենալով սոցիա-մշակութային և այլ ընդհանրությունները: Երկու տարածաշրջաններն էլ ունեն զբոսաշրջային մեծ ներուժ, հատկապես՝ ոչ նյութական զբոսաշրջային արժեքների առումով: Վերջինների ուսումնասիրությունը այս ծրագրի հիմնական առանցքներից է: Այս մասին հայտնում ԴԵՀԿ հասարակության հետ կապերի բաժինը։