Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ն. Զոհրաբյան. «Պատգամավորներին դարձրել են «եւ այլն»» (տեսանյութ)

Քաղաքականություն
UZ9qSKtNT5I

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանին այսօր հերթական անգամ չի հաջողվել մուտք գործել Նուբարաշենի ՔԿՀ և տեսակցել  վերջին դեպքերից հետո  կալանավորված անձանց։ «Քննիչի որոշումը կա, որ այս փուլում ԶԼՄ-ներին, մերձավոր ազգականներին և այլն՝ այսինքն պատգամավորները «և այլն» են, արգելվում է տեսակցությունը».- «Ա1+»-ին ասաց նա։ Տիկին Զոհրաբյանն այս քայլն օրենքի կոպտագույն խախտում է համարում և խդնիրը լուծելու նպատակով արդեն խոսել է Արդարատության նախարարի հետ, սակայն իր համար ցանկալի պատասխան չի ստացել. «Քիչ առաջ ստացել եմ պատասխանը, տպավորությունն այնպիսին է, որ ՔԿՀ-ն տեսարժան վայր է, այսինքն պատգամավորը անարգել կարող է մուտք գործել ՔԿՀ, բայց տեսակցել, եթե քննիչի որոշումը կա՝ չի կարող» Այս արգելքը ԲՀԿ խմբակցության ղեկավարը աշխատանքային գործունեության խոչընդոտ է համարում և այս հարցով դիմել է  Մարդու իրավունքների պաշտպանին։ «ՄԻՊ-ի մասին օրենքով պաշտոնատար անձիք կարող են դիմել միայն՝ որպես ֆիզիկական անձ, իրենց խախտված իրավունքները և հիմնարար ազատությունները ոտնահարվելու դեպքում կարող են ակնկալել ՄԻՊ աշխատակազմի միջամտությունը, մնացած դեպքերում օրենքը մեզ արգելում է միջամտել։ Տվյալ դեպքում ԱԺ պատգամավորը, համաձայն ՀՀ օրենսդրության, հանդիսանում է պետական պաշտոնյա»,-ասաց ՄԻՊ խոսնակ Զոհրաբ Եգանյանը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակիցները ամեն օր այցելում են  ՔԿՀ-ում գտնվող անձանց՝  «Սասնա ծռեր» խմբի անդամներին եւ զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվողներին։ Նրանց հարազատներից  ստացված բողոք-դիմումներն արդեն ներկայացրել են պատկան մարմիններին եւ որոշ  դեպքերում հասել արդյունքի։ Մանրամասները՝ տեսանյութում