Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտինը խոստացել է թիկունքից չխփե՞լ (տեսանյութ)

Քաղաքականություն
azatarshakyan

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Ռուսաստանի եւ Թուրքիայի մերձեցումը անհեթեթ եւ թատերական է համարում։  Ըստ նրա՝ դա պարզապես թույլերի բողոքի ակցիան է ուժեղների՝ արեւմտյան երկրների դեմ: Ազատ Արշակյանի կարծիքով, Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը խաղաղության հանդիպում էր,  որտեղ ՌԴ նախագահը փորձում էր ասել, որ ձեր թիկունքում մենք դավադրություններ չենք կազմակերպում եւ ձեզ թիկունքից չենք խփի։ «Եւ Ռուսաստանը, եւ Թուրքիան չափազանց ծանր  խնդիրներ ունեն, որպեսզի կարողանան զբաղվել Հայաստանով: Եթե ստացվեր այն փոքր օպերացիան, որ կար՝ ապրիլյան պատերազմը, եթե ստացվեր՝ ստացվեր։ Չի ստացվել, ուրեմն հիմա ժամանակ չունեն` ում»,-ասաց նա։