Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է ակադեմիկոս Թալալյանը

Քաղաքականություն
f9fc2ccb71f4e89d6e1ab2491ac23fa3

Օգոստոսի 9-ին 88 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայ ականավոր մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Անդրանիկի Թալալյանը: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով: Հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 11-ին՝ ժամը 18:00-ին, Նուբարաշենի խճուղի 46 հասցեում գտնվող հոգեհանգստի սրահում: Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 12-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից (Մարշալ Բաղրամյան պողոտա 24):