Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը հանձնարարեց ստուգել Սուրիկ Խաչատրյանի խնդրանքը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
surik

Կառավարությունն այսօր թույլ չտվեց պետական  գույքի կառավարման վարչությանը արտոնություններ տալ «Սյունիքի մարզի հաշմանդամների «Խարիսխ» հասարակական կազմակերպությանը,որին նախորդ նոյեմբերին  Սիսիան քաղաքում 153,76 քառ. մետր մակերեսով անհատույց տարածք  էր տրամադրել 15 տարով։ Գործադիր մարմնին նախագիծը ներկայացնող Պետ. գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյան նշեց, որ «Խարիսխ» հասարակական կազմակերպությունը պարտավորվել է անհատույց օգտագործման պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո տարածքի վերանորոգման և գույքի ձեռք բերման նպատակով երկու տարվա ընթացքում կատարել 1 մլն դրամի չափով ներդրումներ. «Հաշվի առնելով, որ կազմակերպության կողմից ստանձնած վերանորոգման համար նախատեսած գումարը որոշ հանգամանքների պատճառով ուշանում է, հետագա խնդիրներից խուսափելու նպատակով ՝Սյունիքի մարզպետը գրությամբ դիմել է ստանձնած պարտավորությունների կատարումը մեկ տարի ժամկետով հետաձգելու խնդրանքով: Սյունիքի մարզպետը խնդրանքում նշել է, որ առաջացած ֆինանսական դժվարություններն առաջիկայում կլուծվեն»: Վարչապետին սակայն հետաքրքրեց, թե ինչով է զբաղվում տվյալ ՀԿ-ն. հարցը պարզաբանելու համար նա դիմեց Տարածքային կառավարման նախարար  Դավիթ Լոքյանին՝ հանձնարելով զբաղվել այս հարցով. «Մեկ միլիոնն այն գումարը չէ, որ բերում եք Կառավարություն, հետաձգում եք, կարող է մի տարի հետո բերեք, մի հատ էլ հետաձգեք: Եթե մեկ միլիոնը կներդրվի՝ կներդրվի, եթե ոչ՝ հարկավոր է հանել այս սահմանափակումը: Պարզեք՝ ինչով է զբաղվում այդ  կազմակերպությունը»,- ասաց վարչապետը: Հովիկ Աբրահամյանը հանձնարերեց չստորագրել նախագիծը՝ մինչև Դավիթ Լոքյանը չպարզի մանրամասները. «Եթե իրականում գործում է, զբաղվում է հաշմանդամների գործերով՝ պրոբլեմ չեմ տեսնում»,-ասաց նա: