A
A
100 մլն դրամ՝ անկախության տոնի կազմակերպման համար (տեսանյութ)
Գործադիր մարմինն այսօր մոտ 100 մլն դրամ հատկացրեց Մշակույթի նախարարությանը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման համար; Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից:Այն կտրվի «Դասական երաժշտության աջակցություն» հասարակական կազմակերպությանը՝ որպես նվիրաբերություն: Նախագիծը ներկայացնող մշակույթի փոխնախարար Ներսես Տեր Վարդանյանը նշեց, որ միջոցառմանը կմասնակցեն կատարողներ Հայաստանի բոլոր մարզերից. «Առաջնահերթություն կտրվի անկախության սերնդին»։