Հայաստանի հավաքականը ռեկորդ է սահմանել (տեսանյութ)
Բուլղարիայի Պասարջիկ քաղաքում ավարտված Նավամոդելային սպորտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանի ընտրանին փայլուն հանդես եկավ` միաժամանակ հաղթանակներ տոնելով և մեծահասակների, և երիտասարդների առաջնություններում: Հավաքականը շահել է 3 ոսկե, 1 բրոնզե մեդալներ՝ սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ: Առաջնության հերոսը դարձավ Բաբկեն Շահազիզյանը, որը միաժամանակ հաղթեց ամենահեղինակավոր Ա-3 և Բ-1 դասերում, ընդվորում Բ-1 դասում վերջին փարձի ժամանակ նրան հաջողվեց սահմանել աշխարհի նոր ռեկորդ 283,019 կմ/ժամ արագություն և միանգամից շուրջ 12 կմ/ժամ-ով անցնել երկրորդ տեղը գրաված Ռուսաստանը ներկայացնող Աեկսանդր Մուրավյովին և 15 կմ/ժամ-ով երրորդ տեղը գրաված բուլղարացի Վլադիմիր Միրովին: Երիտասարդների (մինչ 18 տարեկան) առաջնությունում ՀՀ կրթության և գիտության նախարարության Տեխնիկական մոդելավորման հանրապետական կենտրոնի սան Սարգիս Լազարյանը Ա-3 դասում շահեց ոսկե մեդալ, Բ-1 դասում ցույց տալով 213,777 կմ/ժամ արագություն գրավեց երրորդ տեղը, իրենից առաջ թողնելով Գերմանիայի և Բուլղարիայի ներկայացուցիչներին: