Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

N2 գիշերօթիկ հաստատությունն այլեւս շուրջօրյա չի լինի

Քաղաքականություն
70d3a55126ad47a3ce8697d9612cbd61

«Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» այսուհետ կանվանվի «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»: Կառավարությունն այսօր որոշում կայացրեց փոխել կազմակերպության գործառույթը. հաստատությունն այլեւս չի տրամադրի խնամքի շուրջօրյա ծառայություն: Երեխայի խնամքի աջակցության կենտրոնը նախատեսված է երեխաների ցերեկային խնամքի համար:  Նպատակը ընտանիքների՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելումը և կյանքի դժվարին իրավիճակից դուրս բերումն է. 3-18 տարեկան երեխաներին խնամքի տրամադրումը, այդ երեխաների՝ ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունքի իրականացմանն աջակցությունը. Մինչեւ գործառույթի փոփոխությունը կազմակերպությունը պետք է ապահովի գիշերօթիկ հաստատությունում խնամվող երեխաների կենսաբանական ընտանիք վերադարձը կամ հետագա խնամքը կազմակերպությունում կամ բնակչության սոցիալական պաշտպանության այլ հաստատություններում: Իսկ ցերեկային խնամքի կետրոնի ընդունելությունը կսկսվի 2016 թվականի հոկտեմբերի 1-ից։ Խնամքի կետրոնի տարածքն ընդգրկելու է Երևան քաղաքի Նուբարաշեն, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանները: