Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նազիկ Ավդալյանը Ռիո-2016-ում  զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը

Սպորտ
nazik-1-1

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի այս տարվա չեմպիոն Նազիկ Ավդալյանը, չկարողացավ մեդալ նվաճել օլիմպիական խաղերում:   Մեր 69 կգ քաշային մարզուհին հանդես եկավ «Ա» խմբի մրցաշարում: Պոկում վարժությունում նա բարձրացրեց 107 կգ, իսկ հրում վարժությունում՝ 135 կգ: Երկամարտի 242 կգ արդյունքով Նազիկ Ավդալյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:   Նշենք, որ մրցանակային երրորդ տեղից նա հետ մնաց 13 կիլոգրամով: Օլիմպիական չեմպիոն հռչակվեց չինուհի Յան Մի Քսյանգը, որը երկամարտում ցույց տվեց 261 կգ ադրյունք: -------------------------- Ծանրամարտի` Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի կարծիքով` Օլիմպիական խաղերում Նազիկի գրանցած 242 կգ արդյունքը առավելագույնը չէր: 1197«Սա այն բացառիկ մրցումներից մեկն էր, որտեղ Նազիկն այդպես էլ մեդալ չունեցավ: Սակայն ժամանակները փոխվում են: Այս 5-րդ տեղը Նազիկի վնասվածքներից հետո իսկապես հերոսություն է: Եթե մի քիչ ավելի ժամանակ ունենայինք, ապա Նազիկն անպայման մեդալ կունենար, մեզ միայն ժամանակը չբավարարեց: Ինչ որ բան խանգարեց նրան, եթե առողջությունը նորմալ լիներ, ապա մեդալ էլ կլիներ: 5-րդ տեղը Նազիկի առավելագույնը չէր: Եթե Նազիկն ունենա համարձակություն և նորից շարունակի ծանրամարտով զբաղվել, ապա ես իմ կողմից խոստանում եմ` նա մեդալներ կունենա աշխարհի և Եվրոպայի առաջնություններում»,-ասաց գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը: 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ 69 կգ քաշային Նազիկ Ավդալյանը երկամարտի 242 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը: