Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

6 անչափահաս երեխա սոված են մնացել. փաստաբան (տեսանյութ)

Քաղաքականություն
93GbC2hPdFQ

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը անհիմն է համարում իր պաշտպանյալ Մհեր Մազմանյանին  «Սասնա ծռեր» խմբավորմանը օժանդակելու մեղադրանքով կալանավորելը։ Հեռախոսով զրուցելը դեռեւս  չի նշանակում օժանդակել, պնդում է փաստաբանը: Մհեր Մազմանյանն իր խնամքի տակ  ունի 6 անչափահաս երեխա: Նրանք այսօր չգիտեն ինչպես հայթայթել օրվա ապրուստը. «6 անչափահաս երեխա սոված են մնացել,  մի քանի օրից հետո, նրանց տնից հանելու են, որովհետեւ իրանք վարձով են ապրում: Մարդիկ չունեն գումար, մենք միջնորդություն ենք ներկայացրել, քանի որ օրենքով, եթե մարդուն զրկել են ազատությունից, ապա պարտավոր են պետբյուջեից գումար հատկացնել այդ ընտանիքին: Արձագանք դեռեւս չկա»,- ասում է փաստաբանն ու հավելում, որ  բացի քննություն իրականացնող մարմնից խնդիրը լուծելու համար դիմել է նաեւ ՄԻՊ-ին: