Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հաց բերողին». «Նուբարաշենում» նշեցին Արթուր Սարգսյանի տարեդարձը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
tort

«Սասնա ծռերին» հաց հասցրած Արթուր Սարգսյանը ծննդյան 48-րդ տարեդարձը նշում է անազատության մեջ։ Արթուր Սարգսյանի ընկերներն ու բարեկամներն այսօր տոնական տորթերով էին եկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, ուր նրան տեղափոխել են «Սասնա ծռեր» խմբի՝ զենքը վայր դնելուց հետո:   Նրանք այս կերպ իրենց զորակցություն  էին  հայտնում  մարդուն, որը հաց էր հասցրել  մի քանի օր ՊՊԾ գնդում առանց սնունդ մնացածներին։ Արցախյան ազատամարտի մասնակից  Արթուր  Սարգսյանը   առողջական լուրջ խնդիրներ ունի, սակայն դատարանը  կալանքը կիրառելիս հաշվի չի առնվել: Վերջին օրերին նրա առողջական վիճակը վատացել է։ Կյանքի 48 տարիների ընթացքում Արթուր Սարգսյանը հասցրել է մի քանի բարձրագույն կրթություն ստանալ՝ իրավաբանություն, կիբեռնետիկա, ֆիզիկա-մաթեմատիկա։ Փայտից աշխատանքներ է պատրաստում, որոնք վաճառում է Վերնիսաժում։   Եղբոր՝ Արսենի միակ ցանկությունը Արթուրին օր առաջ  ազատության մեջ տեսնելն է, բայց մեծ հույսեր չի կապում արդարադատության հետ: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը  մեղադրվում է «Սասնա ծռերին»» օժանդակելու մեջ։