A
A
«Միայնակ գայլի» ակնոցն էլ է վտանգավո՞ր (տեսանյութ)
Քննիչներն առգրավել են «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի օպտիկական ակնոցը, առանց որի նա չի կարողանում գրել և կարդալ: Խանդոյանի փաստաբան Արա Կարագյոզյանն այդ կապակցությամբ այսօր բողոք է ներկայացրել ինչպես քննիչին, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանին. «Դա կոնվենցիայի երրորդ հոդվածի խախտում է, անմարդկային վերաբերմունք է: Որեւէ պատճառաբանություն գրավոր դեռ չենք ստացել: Որեւէ ապացուցողական նշանակություն քրեական գործի հետ կապված այդ ակնոցները չունեն, հանցագործության տարրեր ակնոցների մեջ չի պարունակում, որ առգրավված են: Կարելի է ասել ՝ դա ծիծաղելի է»,-ասաց նա։