Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա.Ենիգոմշյան. «Ուրիշ ոչ ոք չէր կարող այդ որոշումը կայացնել» (տեսանյութ)

Քաղաքականություն
aleq

Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանի խափանման միջոցը փոխվեց: Կալանքը փոխարինվեց երկրից չբացակայելու ստորագրությամբ: Նրան ազատ արձակեցին Արմավիր ՔԿՀ-ից  այնպես, որ ոչ ոք նրան չտեսնի: Կես ժամ անց Ալեք Ենիգոմշյանը տանն էր: Առաջադրված մեղադրանքները նա  չի ընդունում: Իր ձերբակալությունը համարում է քաղաքական հետապնդում, իսկ բոլոր  փաստարկները՝ կեղծ: Ալեք  Ենիգոմշյանն անդրադարձավ  նաեւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների՝   զենքերը վայր դնելու որոշմանը. «Որոշումն իրենց որոշումն է: Ուրիշ ոչ ոք չէր կարող այդ որոշումը կայացնել եւ ես հարգում եմ իրենց որոշումը: Իրենք վստահաբար պատճառներ ունեին այդ քայլին գնալու: Իրենք առաջին օրվանից զենքերը վայր չդրեցին, իրենք երկրում ստեղծեցին այնպիսի վիճակ, որը չէր հաջողվում ստեղծել, դրական իմաստով, երկար տարիների ընթացքում»: Ալեք Ենիգոմշայնը այս պահին իրեն լավ է զգում,   վստահեցնում է՝ շարունակելու է պայքարը նույն ոգով։ Նա համոզված է՝ երկրում բոլորովին այլ  իրավիճակ է ստեղծվել, քան կար մինչեւ հուլիսի 17-ը: Մանրամասները՝  տեսանյութում