A
A
Պուտինը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ձգտում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխզիջումային ու փոխշահավետ լուծումներ գտնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին Բաքվում` Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Դուք մատնանշեցիք Ղարաբաղի մասին, դա իրոք խնդիր է, որ մեզ ժառանգություն է մնացել Խորհրդային տարիներից: Գիտեմ, թե այն ինչ սուր հարց է թե Ադրբեջանի, թե Հայաստանի համար»,- ասել է Վլադիմիր Պուտինը: Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն անձամբ ակտիվորեն մասնակցելու համար: