A
A
«Սասնա ծռերի» անդամին կբերեն դատարան
«Սասնա Ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը, որը գտնվում է Դատապարտյալների հիվանդանոցում, ցանկություն է հայտնել ներկա գտնվել իր կալանքի բողոքարկման դատական նիստին: Նրա պաշտպան Հայարփի Սարգսյանի խոսքով՝ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում պետք է կայանար առաջին նիստը, սակայն այն հետաձգվեց, որպեսզի բավարար պայմաններ ստեղծվեն Հարությունյանի ներկայությունն ապահովելու համար: Հաջորդ դատական նիստը նշանակված է վաղը՝ ժամը 17:00-ին: Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը , ինչպես նաեւ Աշոտ Պետրոսյանը վիրավորվել էին հուլիսի 26-ին՝ պարեկապահակային ծառայության գնդի ներսում ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ։