A
A
«Լաքած մազերով տղաներին փոխարինեց Արամը»
«Սասնա ծռեր» խմբավորման անդամներն իրենց գործողությամբ արթնացրին քաղաքականապես ոչ այնքան ակտիվ քաղաքացիներին։ Կարծում է դերասանուհի Թամար Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ հուլիսի 17-ից հետո որոշակիորեն փոխվեց հայաստանյան հասարակության արժեքային համակարգը։ «Նրանց արարքը շատ դրական փոփոխության բերեց, մեր աղջիկները՝ սիրուն, ուռած շուրթերով, շատ իրենց հետևած, շեկ մազերով ունեին իդեալ հայ տղամարդու և այդ իդեալը «Մերսեդես» քշող լաքած մազերով տղաներն էին... հիմա դարձավ մեր Արամը։ Կարող եմ համարձակ կերպով հայտարարել, որ բոլոր այդ աղջիկները սիրահարված են Արամի դեմքին»,- ասաց նա՝ նկատի ունենալով Պավլիկ Մանուկյանի որդուն։