Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղիշե Պետրոսյանը հիվանդանոցում է (տեսանյութ)

Քաղաքականություն
itg8vIY-kwo

 Երեք օր առաջ կալանքից ազատ արձակված երաժիշտ Եղիշե Պետրոսյանն այս պահին գտնվում է հիվանդանոցում ու բուժում է ստանում։  «Արձագանք» խմբի համահիմնադիր Արտավազդ Բայաթյանի կարծիքով՝ ինչպես մյուս ձերբակալվածներին, Եղիշե Պետրոսյանին ևս անազատության մեջ պահելու հիմքեր չկային։ «Մի ծիծաղելի փաստ եղավ, որ ինչ որ երկու ոստիկան գտնվեցին, որ անմիջապես գրեցին, որ Եղիշե         Պետրոսյանը մեգաֆոնը ձեռքին Սարի թաղում կոչ էր անում անկարգությւոնների։ Դա ծիծաղելի բան է, այդ մարդը վատացել էր, Սարի թաղ չէր հասել և արդեն իրեն տարել էին»,- պատմեց նա։