Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը նորից չկա. Արման Նավասարդյան (տեսանյութ)

Քաղաքականություն
aram-sargsyan-1

Ադրբեջանին ու Իրանին Արևմուտքից կտրելու համար Ռուսաստանը նախաձեռնել է Մոսկվա-Բաքու-Թեհրան տնտեսական եռանկյունու ստեղծումը, ինչի բաղադրիչներից է Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի կառուցումը։ Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով՝ Հայաստանն ունի բոլոր նախադրյալներն այդ ծրագրին մասնակից դառնալու, սակայն մենք հետ ենք մնում։ «Այնտեղ մեծ ամբիցիոզ ծրագրեր են այսօր շոշափվում՝ 7200 կիլոմետրանոց  ճանապարհի մասին է խոսքը, որը Հնդկաստանը կապելու է ամբողջ Եվրոպայի հետ։ Ստացվում է շատ մեծ ինտեգրացիոն գործունեության սկիզբ, որտեղ Հայաստանը նորից չկա,  չնա յած Իրանի հետ կա պայմանավորվածություն»,-ասում է  նա։