ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ` ԹԻՄԻ ԱՌԱՋԱՏԱՐ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկին շարունակում է հաջող հանդես գալ ռուսական Խիմկի քաղաքի համանուն թիմում, որը հանդես է գալիս Ռուսաստանի 1-ին խմբի առաջնությունում: Բերեզովսկին արդեն 4 խաղ անընդմեջ գնդակ չի ընդունել սեփական դարպասը, իսկ ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 14 խաղերում մրցակիցներին ընդամենը 6 անգամ է հաջողվել գոլ խփել Բերեզովսկուն:
Դարպասապահի փայլուն խաղի շնորհիվ «Խիմին» ընթանում է 2-րդ տեղում: Վերջին 14-րդ տուրում «Խիմկին» 1:0 հաշվով հաղթել է «Մետալուրգին»:
Ռուսաստանի 1-ին խմբի առաջնությունում հաջող է հանես գալիս նաեւ Ռոբերտ Զաբելյանը, որը ներկայացնում է Կրասնոդարի «Կուբանը»: Զաբելյանը 9 գնդակ է խփել եւ Սամոդինի հետ միասին գլխավորում է ռմբարկուների ցուցակը: