Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Բաբայանը՝ «Ասիայի երեխաներ» մարզական խաղերի չեմպիոն

Սպորտ
d9b88d7e-fc74-4f8b-b562-4f5e772399ed

Ռուսաստանի Յակուտսկ քաղաքում հուլիսի 5-17-ը տեղի ունեցող «Ասիայի երեխաներ» մարզական խաղերին այս տարի առաջին անգամ մասնակցում է նաև Հայաստանը : Հայ 15 մարզիկ մրցում  է  9 մարզաձևում: Հրաձգությունից Հայաստանը ներկայացնում է հայտնի հրաձիգ Հրաչ Բաբայանի կրտսեր եղբայրը` Հայկ Բաբայանը: Հայկ Բաբայանն այսօր 14 մրցակցից օդամղիչ հրացան, 10մ տղաների պայքարում, խոցելով 620,3 միավոր, 1-ին հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Նրան հաջորդել են 607,5 միավորով Բանգլադեշը և 606,2 միավորով Ռուսաստանը ներկայացնող մարզիկները: Եզրափակչում Հայկ Բաբայանը գերազանցել է բոլորին և պահպանել դիրքերը`ճանաչվելով չեմպիոն: Մարզական խաղերի մասնակիցները մինչև 16 տարեկան երեխաներ են, իսկ Հայկ Բաբայանը դեռ 13 տարեկան է: Նրա անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը: h Հրաձգության ֆեդերացիա