Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դադարեցնել Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը. ՀՔԱՎ

Քաղաքականություն
30480ae7c04541631909ed8882fb84c4-472x265

  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ    2016 թ. հունիսի 20-ին ձերբակալ վեց «Նոր Հայաստան» ընդդիմադիր  քաղաքական շարժման ղեկավարներից   Ժիրայր Սեֆիլյանը։ Նույն օրը  ՀՀ Քննչական կոմիտեն , իր տարածած հաղորդագրությամբ  հայտնելով  Ժ. Սեֆիլյանի ձերբակ ալության մասին, որպես հիմնավոր ում ներկայացրեց  մի խումբ անձա նց կողմից ապօրինի կերպով զենք  և ռազմամթերք ձեռք բերելու, փոխ ադրելու  և պահելու կասկածանքը,  որը նպատակ ուներ իբր թե զավթե լ որոշ շենք-շինություններ, այդ  թվում՝ Երևանի հեռուստաաշտարակ ը։ ՀՀ Քննչական կոմիտեի կողմից տար ածված հաղորդագրության մեջ նշվո ւմ է, թե դեռևս 2016թ․ մայիսի  20-ին տեղի ունեցած ճանապարհատր անսպորտային պատահարի ժամանակ ի նչ-որ ավտոմեքենայից հայտնաբերե լ են «Ժիրայր Սեֆիլյանի կազմակե րպմամբ խմբի կողմից ապօրինի կեր պով շրջանառվող երկու միավոր զե նքն ու ռազմամթերքը»։ Կարևոր է նշել, որ ՀՀ Քննչական  կոմիտեի կողմից հիշատակված ճանա պարհատրանսպորտային պատահարի և  ապօրինի զենք-զինամթերքի ձեռքբե րման մասին որևէ պաշտոնական հաղ որդագրություն չի եղել։ Ժ․Սեֆիլյանի բնակարանում իրավապ ահ մարմինների կողմից խուզարկու թյուն կատարելու ընթացքում Ժիրա յր Սեֆիլյանի կնոջ կողմից հրավի րված փաստաբան Տիգրան Հայրապետյ անին, որը հանդիսանում է նաև Ժ. Սեֆիլյանի պաշտպանը, ոստիկանության աշխատա կիցներն ապօրինաբար արգելել են մուտք գործել բնակարան և սահմանափակել են իրավական օգնություն ստանալու՝ Սեֆիլյանների իրավունքը: Հաշվի առնելով արդեն ավելի քան մեկ տարի՝ 2015 թվականի փետրվարի 18-ից, «Հիմնադիր խորհրդարանի»-ի անդամների դեմ  շարունակվող  քրեական հետապնդումն ու ճնշումները, ինչպես նաև նրանց նկատմամբ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից բռնության ու խոչընդոտումների չբացահայտված դեպքերը՝ ակնհայտ է ծրագրավորված և համակարգված ապօրինությունների  կիրառումը Ժ․Սեֆիլյանի և նրա համախոհների նկատմամբ: Ակներև է, որ իրականացվում է քաղաքական հետապնդում, որն  ուղղված է իշխանության դեմ առավել քննադատական և խիստ դիրք որոշում ունեցող գործիչների նկատմամբ։ Հայաստանի Հանրապետությունը, լի նելով Եվրոպայի Խորհրդի անդամ պ ետություն, հանձինս գործող իշխա նությունների, շարունակում է խախտել խոսքի և արտահայտվելու ազատության իրավո ւնքը և շարունակում է քաղաքական  հետապնդումը՝ ընդդիմադիր քաղաք ական գործիչների՝ քաղաքական այլախոհների նկատմամբ։ Սույն հայտարարությամբ դատապարտ ելով Ժ․Սեֆիլյանի նկատմամբ իրակ անացվող հետապնդումը և ապօրինի  ազատազրկումը՝ ճանաչում ենք որպ ես քաղաքական հետապնդում, իսկ Ժ. Սեֆիլյանին՝ քաղաքական բանտարկյալ և պահանջո ւմ ենք անհապաղ դադարեցնել Ժ․Սե ֆիլյանի նկատմամբ քաղաքակակն դրդապատճառներով քրեական հետապն դումը։ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլ եայի Վանաձորի գրասենյակ Հայտարարությունը բաց է միանալու համար: Հայտարարությանը միացել են՝ «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «ԼոգոՍ» Իրավապաշտպան ՀԿ «Մեր Իրավունքների Սահմանները» իրավապաշտպան ՀԿ Լիլիթ Հովհաննիսյան «Սոսե» Կսանանց Հիմնահարցեր" ՀԿ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպություն Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ Հայաստանի Հելսինկյան կոմիտե Համայնքի Զարկերակ ԵՀԿ «Խաղաղության երկխոսություն» ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ Արմավիրի զարգացման կենտրոն Խոսքի ազատության պաշտպանության  կոմիտե Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ Արաքս Կենտրոն ԲՀԿ «ԵՀԱԿ» ՀԿ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն Հասարակություն առանց բռնության ՀԿ «Հոգևոր Հայաստան» ՀԿ Քաղաքացիական Ֆորում ՀԿ Լրագրողներ Հանուն Մարդու իրավցունքների ՀԿ Բիոսոֆիա ՀԿ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Ընտանիք և համայնք ՀԿ «Երրորդ բնություն» ՀԿ «Ունիսոն» ՀԿ «Իրավունքի Եվրոպա Միավորում» ԻՀԿ Կաղնի ՀԿ «Տրտու» մշակութային ՀԿ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ