Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոշտ գնահատականից հետո էլ Հարկային օրենսգիրքն անցավ. Տ. Ջրբաշյան (տեսանյութ)

Քաղաքականություն
jrbashyan

«Վրաստանը 2017թ. հունվարի 1-ից վերացնում է շահութահարկը, մեզ մոտ շարունակելու են վճարել շահութահարկը, նաև որոշումներ են կայացնում, որի արդյունքում շահութահարկը մեծանում է, մեր և վրացական ֆորմատները նայելիս պարզ է դառնում, որ հասարակությունը արձագանքելու է այս իրողությանը Հայաստանից մեկնելու ձևով»,- «Մեդիա կենտրոն»-ի հրավիրած ասուլիսում նշում է Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը՝ խոսելով Հարկային նոր օրենսգրքի մասին։ Ի դեպ, ըստ տնտեսագետի՝ «Ազգային Ժողովին կից գործող տնտեսագիտական և իրավաբանական վարչությունները առաջին անգամ տվել են շատ կոշտ գնահատական նոր օրենսգրքի վերաբերյալ և իրենց զեկույցում նշում են, որ օրենսգրքի ազդեցության ռիսկերը գնահատված չեն»։ Հայաստանի գործարարները, որոնք հիմնականում օտարերկրյա ներդրումներ անող ընկերությունների ներկայացուցիչներ են, մտահոգված են Հարկային նոր օրենսգրքով։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Ամերիկյան առեւտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանն ասաց, որ օրենսգրքի մշակման նախնական փուլում գործարարները մասնակցություն ունեցել են պրոցեսին, ինչն աննախադեպ է, կատարել են որոշակի փոփոխություններ, սակայն փաստաթուղթը ԱԺ է մտել իր նախնական տարբերակով։ Գործարարները նամակով դիմել են վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ խնդրելով հետ կանչել փաստաթուղթն ու վերանայել այն։ «ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի հետ քննարկումներն այս հարցով դեռ շարունակվում են, փորձում ենք հոդված առ հոդված կրկին անցնել, բայց այն, ինչ մենք արդեն շտկել էինք, ստիպված ենք նորից շտկել»,-ասաց նա՝ հավելելով, որ հույս ունեն, որ այս անգամ իրենց կարծիքը չեն անտեսի։