Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սթափության սարքերն ու համակարգիչները ՀՀ ոստիկանությունը կնվիրի ԼՂՀ-ին

Քաղաքականություն
vostikanutyun231

ՀՀ կառավարությունն այսօր որոշում կընդունի՝ ԼՂՀ ոստիկանությանը գույք նվիրաբերելու մասին։ Փաստաթղթում նշված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությանն աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ամրացված դյուրակիր համակարգիչները, արտաշնչած օդի միջոցով սթափության վիճակի զննության սարքերը և այդ սարքերի օժանդակ նյութերը և նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը՝ դրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  ոստիկանությանը հանձնելու պայմանով»։