A
A
ՀՌԱՀ նախագահի որդուն զորակոչից տարկետում կտրվի
ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանի որդուն՝ Դավիթ Բունիաթյանին զորակոչից տարկետում տալու հարցն այսօր կքննվի կառավարությունում։
Դավիթ Բունիաթյանն ընդունվել է Փրինսթոնի համալսարանի ասպիրանտուրա՝ «Համակարգչային գիտություններ» մասնագիտությամբ։ Նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի մինչև ուսումնառության ավարտը` 2021 թվականի ամառային զորակոչ։
Դավիթ Բունիաթյանը նշյալ համալսարան է ընդունվել «Լույս» հիմնադրամի մրցույթով։
Ի դեպ, Կառավարության տեղեկանքում ասվում է. «Դ. Բունիաթյանի մայրը դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն` խնդրելով որդուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` ՀՀ կառավարության 2002 թ. օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշման համաձայն մինչև ուսումնառության ավարտը»:»