Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ Ոստիկանության զորքերը 24 տարեկան են (տեսանյութ)

Քաղաքականություն
1-25

Հունիսի 21-ին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարության շարահրապարակում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն՝ նվիրված ոստիկանության զորքերի կազմավորման քսանչորսերորդ տարեդարձին: Հանդիսությանը մասնակցում էին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության բարձրաստիճան սպաներ, հյուրեր: Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը կազմավորվեց Արցախյան ազատամարտի հերոսական օրերին՝ աշխարհազորի հետ պաշտպանելով մեր երկրի սահմանները, երկրի ներսում պայքարելով զինված հանցախմբերի դեմ, պահպանելով հասարակական կարգն ու քաղաքացիների իրավունքները: Այսօր էլ Զորքերը շուրջօրյա ծառայողամարտական հերթապահության մեջ է: 2 3 Տոնի առթիվ պատրաստականության մասին ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտնենանտ Լևոն Երանոսյանի զեկույցն ընդունելուց հետո ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ողջույնի խոսքով դիմեց զինծառայողներին ու հյուրերին: Ոստիկանության զորքերի կայացման գործում ունեցած ներդրման, ծառայողամարտական բարձր պատրաստականության և պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար մի խումբ զինծառայողներ ոստիկանության պետի և ոստիկանության զորքերի հրամանատարի հրամաններով արժանացան պարգևների: 4 5 Պարգևատրման արարողությունից հետո տեղի ունեցավ զինծառայողների հանդիսավոր երթ: Ոստիկանության զորքերի կազմավորման տարեդարձին նվիրված հանդիսությունը զորամասի ճաշարանում ավարտվեց տոնական ճաշկերույթով՝ ոստիկանության զորքերի վետերանների, հյուրերի, զինծառայողների մասնակցությամբ: 6