Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժիրայր Սեֆիլյանին ներկայացված մեղադրանքը շինծու է»

Քաղաքականություն
votqi-hayastan

«ՈՏՔԻ ՀԱՅԱՍՏԱՆ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ   Ցանկացած գնով իշխանությունը պահելու մոլուցքով՝ Սերժ Սարգսյանը ֆարսի է վերածում մեր հանրության քաղաքական կյանքը, անընդմեջ ահաբեկելով քաղաքացիներին՝ հորինված զինված հեղաշրջումներով: Ժիրայր Սեֆիլյանին երկրում զինված հեղաշրջում  ծրագրելու եւ իրականացնելու փորձով ներկայացված մեղադրանքը շինծու է: «Սպիտակ թելերով կարված» այդ գործի քննության միակ արդյունքն է լինելու Հայաստանում քրեական ռեժիմի նենգության բացահայտումը: Քառօրյա պատերազմի ստվերային կողմի վարագույրը բարձրացնելով՝ Ժիրայր Սեֆիլյանը սպառնաց Ալիեւ-Պուտին-Սարգսյան պայմանավորվածություններին: Սանկտ-Պետերբուրգում եռակողմ հանդիպումից առաջ փնթի ձեւով իրականացված քաղաքական հետապնդման այս դրսեւորմամբ՝ Սերժ Սարգսյանը ընդգծեց իր անձնական պատրաստակամությունը պետության ողջ ուժը ծառայեցնել մեր հայրենիքի համար դավադրական «զիջումներ՝ ոչնչի դիմաց» գործարքում: Սեփական ժողովրդի դեմ պատերազմի դուրս եկած մարդու այս արարքը արժանացավ Իլհամ Ալիեւի գնահատանքին: Հունիսի 20-ը հայ ժողովրդի պատմության մեջ այլեւս մնաց, որպես ազգային խայտառակության օր: Երևան, 21 հունիսի 2016 թ