Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը դեռեւս ոչ մի կոմպրոմիսի պատրաստ չէ. քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
qaxaqaget-1

ԵՊՀ քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը դրական է գնահատում երեկ ԼՂՀ հակամարտության լուծման համար  Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: «Սանկտ-Պետերբուրգի հանդիպումը լուրջ երեւույթ է, եւ նման հանդիպումներն են, որ կարող են պահպանել խաղաղությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  նշեց Գարիկ Քեռյանը: Ամբիոնի վարիչը եռակողմ հանդիպումից հետո նաեւ բավականին բացասական երեւույթներ է նկատել: Իլհամ Ալիեւը հայտարարում է, որ ցանկացած բանակցային գործընթաց  կարող է արդյունք ունենալ, եթե հասնեն Ադրբեջանի  տարածքների դեօկուպացմանը: « Հանդիպման պահին նման հայտարարություն անելը ի՞նչ էր նշանակում. որ Ադրբեջանը դեռեւս ոչ մի կոմպրոմիսի պատրաստ չէ, եւ սա շատ բացասական տպավորություն թողեց  ընդհանուր դրական աուրայի հետ միասին: Ալիեւի հայտարարությունը նաեւ այն մասին, որ եթե ոմանք կարծում են, որ  մենք եւս 20 տարի շարունակ պետք է անիմաստ բանակցություններ վարենք, ուրեմն նրանք սխալվում են»,- ավելացրեց Գարիկ Քեռյանը: Նրա խոսքերով՝ Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը սանկտպետերբուրգյան հանդիպման նախօրեին եւ այդ օրերի ընթացքում եւս վկայում է, որ այդ երկրի ղեկավարությունը  դեռեւս չի հրաժարվել մարտավարական հռետորիկայից: Երեկ կայացած եռակողմ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել    ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը: