Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

Պաշտոնական
2065695_20160620072034.gif

Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «Սյամոզերո պարկ-հյուրանոց» մանկական առողջարանային ճամբարում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով անմեղ երեխաներ են զոհվել: Սերժ Սարգսյանը ցավակցության և զորակցության խոսքեր է փոխանցել զոհվածների ծնողներին և հարազատներին, շուտափույթ ապաքինման մաղթանքներ` այդ ողբերգության արդյունքում տուժածներին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։ Հիշեցնենք, երեկ Կարելիայի լճերից մեկում ոչ բարենպաստ եղանակի պատճառով երկու նավակ է շրջվել՝ խլելով մեկ տասնյակից ավելի դպրոցականների կյանքը։ Երեխաները, որոնք հանգստանում էին ճամբարում, դուրս էին եկել նավակով զբոսանքի՝ մի քանի կազմակերպիչների հետ։