Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վ. Օսկանյան. Կուսակցությունը հայտ է ներկայացնում իշխանություն վերցնելու (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
2378d132f0efd5199110e1533fe86b5f

Մարդու իրավունքների 3-րդ պաշտպանը գտել է իր կուսակցությունը հանձինս՝ Վարդան Օսկանյանի «Համախմբումի», որն այսօր հանդես եկավ ընդդիմադիր դիրքերից. «Ակնհայտ է, որ պետք է տեղի ունենա իշխանության փոփոխություն, իշխանական համակարգի փոփոխություն եւ կուսակցությունն արդեն հայտարարել է, որ գնում է ամբողջական իշխանափոխության»,- ասում է ՀՀ ՄԻՊ 3-րդ պաշտպան Կարեն Անդրեասյանը: «Համախմբումը» Մանվել Եղիազարյանի երկրորդ կուսակցությունն է: Ինքը նախկին դաշնակցական է. «Ես դաշնակցական եղել եմ մարտի դաշտում»,- ասում է նա: «Արաբո» ջոկատի հրամանատարն էլ է ամբողջական իշխանափոխության կողմնակից, բայց Սերժ Սարգսյանին հանգիստ կթողներ. «Եթե մենք այսօր հարց դնենք հեռացնել Սերժ Սարգսյանին, ինչքա՞ն լուրջ դա կընդունվի հանրության կողմից»,- նշում է «Համախմբում» կուսակցության անդամ Մանվել Եղիազարյանը: Ստեփան Մարգարյանը մանրամասն թվարկում է, թե ինչպիսի իշխանության հետ են գործ ունենալու. «Իշխանությունները փոխանակ քննարկելու խնդիրները, լուծելու ուղիները, զբաղվում են բողոքի ակցիան չեզոքացնելով»: «Համախմբում» կուսակցության անդամ պարոն Մարգարյանը նկատում է նաեւ, որ պետությունն ինքը առողջ չէ, իշխանության մաս կազմող պատգամավորը քննադատում է հարկային օրենսգիրքը եւ կողմ քվեարկում նրան «Հասկանալի է, որ նա այդ բանը հաճույքով չի անում, նրան ասում են այդպես անել: Նշանակում է, բոլոր մակարդակի գործարարները լուրջ խնդիր ունեն՝ նրանք կամ փողոցում պետք է պայքարեն իրենց շահերի պաշտպանության համար, կամ հարեն եւ օժանդակեն իրենց շահերն ու տեսակետները պաշտպանող քաղաքական ուժի»: Վարդան Օսկանյանը հույս ունի այս կուսակցությամբ համախմբել ամբողջ հասարակությանը եւ կրկին հանուն իշխանափոխության. ««Համախմբում» կուսակցությունն իսկապես այսօր հայտ է ներկայացնում իշխանություն վերցնելու», հայտարարում է կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը: Հայաստանը ժողովրդավարական եւ ազատ տնտեսություն ունեցող պետություն չէ ասում է Վարդան Օսկանյանը, Համագումարից հետո նա պատասխանեց հարցերին՝ հավատու՞մ է, որ ընտրությունների ճանապարհով կարող է իշխանություն փոխել. «Հավատը միշտ վերջում ա կորում»: Կուսակցության ցուցակում Ռոբերտ Քոչարյանի ներկայության մասին հարցը Վարդան Օսկանյանը համարում է հիպոթետիկ: Ինքն ընդհանրապես խնդիր չունի հաստատելու կամ հերքելու Քոչարյանի կապը կուսակցության հետ: Մարդու իրավունքների նախկին պաշտպանը նույնպես 2-րդ նախագահի հանդեպ բարդույթներ չունի. «Պարոն Քոչարյանի հետ կարող եմ, պարոն Տեր-Պետրոսյանի հետ, պարոն Սերժ Սարգսյանի հետ կարող եմ... Բոլորը ովքեր կորոշեն պայքարել ինձ հետ կոռուպցիայի դեմ, պատրաստ եմ ներգրավել կուսակցության մեջ»,- ասում է  նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը: