Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սա ամենեւին կոնսենսուս չէ. Արամ Մանուկյան (տեսանյութ)

Քաղաքականություն
aram-manukyan-1

Հանուն բարեփոխված ընտրական օրենսգրքի՝  քաղաքական տարբեր ճակատների ներկայացուցիչների  երեկ ձեռք բերված  համաձայնությունը դեռեւս  չի նշանակում, որ  ընդդիմության բոլոր առաջարկներն ընդունվել են. «Սա ամենեւին կոնսենսուս չէ, սա չի ապահովում արդար ընտրություններ»,-ասում է ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը: Իշխանության ներկայացուցիչը համաձայն չէ՝ այն 5 հարցերը, որոնք առանձնացվել էին ու կարեւորվել՝ գտել են իրենց լուծումները. «Մենք եւ դուք ընտրել ենք հինգ հարց, ասել ենք, եթե  այս հինգը լուծենք, արդեն երաշխավորում ենք  վստահելի ընտրություններ»,- նշում է ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նախկինում իշխանության հետ կոալիցիա կազմած ուժերն ավելի չեզոք են:  Նրանք համաձայնագիրը առաջխաղացում են  համարում, բայց ոչ վերջնական լուծում: «Հայաստանն այդ երկիրը չի, որ լիքը պրոբլեմների մեջ, մեկ էլ ընտրական օրենսգիրքը դառնա իդեալական, բայց գոնե մի բան առաջ է գնացել»,-նշում է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Իսկ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հավելում է. «Մենք որդեգրել ենք կառուցողական մոտեցում, մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի չվիժեցնենք այս գործընթացը»: Կնքված համաձայնագիրը ոչ բոլորի սրտով է, ասում է Արամ Մանուկյանը, բայց անուններ հրաժարվում է ասել: Միայն նշում է, որ  այսօրվանից պետք է բոլոր կողմերը  մտածեն փաստաթղթի իրագործման ֆինանսավորման մասին: 4+4+4 ձեւաչափը ներառում է իշխանության, ընդդիմության ու քաղաքացիական սեկտորները:  Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները  հրաժարվել են  ստորագրել փաստաթղթի տակ՝ համարելով, որ  ընտրական օրենսգրքում բազմաթիվ չկարգավորված խնդիրներ կան,  Իսկ  5 կետերով փոփոխությունները  օրենսգրքում կկատարվեն  հունիս ամսվա վերջում,երբ  ԱԺ-ը կհրավիրի արտահերթ նիստ: