Հղիության արհեստական ընդհատման համար բժիշկներին կտուգանեն (տեսանյութ)
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքի օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը ներկայացրեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Վերջինս նշեց, որ օրենսգրքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է մեր երկրում երեխաների սեռային հարաբերակցության շեղումներով: «Առաջարկվում է փոփոխության ենթարկել 10-րդ հոդվածը, որով արգելվում է 12-22 շաբաթական հղիության արհեստական ընդհատումը: Նախատեսվում է, որ հղիության ըդհատման՝ օրենքով թույլատրման դեպքում, բուժաշխատողները պարտավոր են պատշաճ կերպով ապահովել բոլոր փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաեւ պայման է դրվում՝ հղիության թույլատրված ընդհատման դեպքում մորը մտածելու համար ժամկետ տալ, այն է՝ երեք օր»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ լրացումներ են նախատեսում կատարել նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում, որով նախատեսում են այս բոլոր կետերը խախտած բժիշկներին տուգանել՝ 40-100 հազար դրամի չափով: