Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիացիների գործադուլն ազդել է Փարիզ-Երեւան չվերթերի վրա

Հասարակություն
f1

Air France ավիաընկերության օդաչուները հունիսի 11-ից գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում եւ աշխատանքային պայմանների բարելավում:  Ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ ուղեւորներին խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում խուսափել հունիսի 11-14-ը Air France-ի չվերթներից օգտվելուց, քանի որ չվացուցակներում փոփոխություններ կարող են լինել յուրաքանչյուր պահի: Միաժամանակ, ընկերությունը նշում է, որ տվյալ ժամանակահատվածի համար տոմսեր գնած անձինք կարող են փոխել դրանք հունիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածի համար՝ միաժամանակ խորհուրդ տալով անգամ այդ օրերին նախքան օդանավակայան գնալը ավիաընկերության կայքում ստուգել չվերթի կարգավիճակը: Associated Press-ի հաղորդմամբ՝ գործադուլի է դուրս եկել Air France-ի աշխատակիցների 35 տոկոսը, ըստ այդմ՝ չեղյալ է համարվել ավիաընկերության յուրաքանչյուր 5-րդ թռիչք: Air France-ի հայաստանյան գրասենյակից նշեցին, որ իրենք իրավասու չեն մեկնաբանել, թե արդյոք հետաձգվե՞լ են Երեւան-Փարիզ չվերթերը, սակայն «Զվարթնոց» օդանավակայանի կայքում չվացուցակից տեղեկացանք, որ երեկ՝ հունիսի 13-ին, չեղյալ է համարվել Փարիզ-Երեւան չվերթը, իսկ քիչ անց էլ հայտնի դարձավ, որ այսօր երեկոյան նախատեսված՝ Փարիզ-Երեւան չվերթը նույնպես չեղյալ է համարվել: f2