50 միլիոն դրամ`զոհված զինծառայողների ընտանիքներին (տեսանյութ)
Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված 100 զինծառայողների ընտանիքներից յուրաքանչյուրին 500 000-ական դրամ կտրամադրվի։ Գումարը՝ 50 միլիոն դրամը, հավաքվել է Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնած ծրագրի շրջանակում։ Հանգանակությունը հիմնականում արել են թեմի հավատացյալները։ «Ծրագրի նպատակն է կյանքն ու առողջությունը հանուն հայրենիքի նվիրաբերած զինվորների ընտանիքներին զորավիգ լինել»,- ասաց Արարատյան Հայրապետական թեմի ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը։ Արդյո՞ք անձնական միջոցներից նվիրատվություն կատարել է Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը՝ հարցին, թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր պատասխանատու Եսայի քահանա Արթենյանը պատասխանեց. «Նավասարդ սրբազանը ամեն օր իր նվիրատվությունը մշտապես տարբեր առիթներով և ծրագրերով անում է։ Առանց դրա հնարավոր չի պատկերացնել որևէ բարեգործական ծրագիր, որ թեմը իրականացնում է»։ Մանրամասները՝ տեսանյութում