Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորները՝ Հայկ Խանումյանի գործի մասին

Քաղաքականություն
nkar-1

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքը կհաղթահարվի միայն թափանցիկ քննության արդյունքում. կարծում է ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը. «Գործընթացն արդեն կա, Արցախի նախագահն է արձագանքել, ոստիկանությունն է արձագանքել: Արցախում կա նոր օմբուդսմեն և նոր մոտեցումներ է ցուցաբերում, շատ ուրախ եմ դրա համար, եթե իսկապես մեղավորները պատժվեն, կհամարենք, որ մեկ քայլ ավելի ենք մոտեցել ժողովրդավարությանը»: Ըստ Թեւան Պողոսյանի՝ հենց իշխանությունները պետք է հասնեն նրան, որ մեղավորները պատժվեն: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի կարծիքով՝ պետք է հստակ գնահատականներ տրվեն տեղի ունեցածի վերաբերյալ. «Չպետք է ասենք, որ դա նրանց գործն է, մենք էլ, որպես քաղաքական գործիչներ, պետք է արձագանքենք»,- ասաց Մելքումյանն ու հավելեց. «Ցանկացած գործընթաց Արցախում որևէ կերպ չպետք է խաթարի այն արտաքին տպավորությունները, որոնք կան այդ երկրի վերաբերյալ: Արցախը եղել է և պետք է լինի ժողովրդավար երկիր»: