A
A
Մեքենաները կվերցվեն, ապա՝ կօտարվեն (տեսանյութ)
Գործադրի որոշմամբ՝ առողջապահության նախարարության 26 տրանսպորտային միջոց եւ կառավարության աշխատակազմի 15 տրանսպորտայի միջոց կվերցվեն այս կառույցներից ու կտրվեն Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին՝ հետագայում օտարելու համար: Որոշումից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում հանձնարարեց նախարարներին ու գերատեսչությունների ղեկավարներին 10 -օրյա ժամկետում ավարտին հասցնել ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործընթացը՝ ներկայացնելով այն ավտոմեքենաների ցանկը, որոնք պետք է կրճատվեն: