Արծրուն Հովհաննիսյան.բնական աղետից կան նաեւ մի քանի տուժածներ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 00:30-ի սահմաններում տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ տուժել է ևս մի քանի զինծառայող: Տեղեկացրել էինք նաև, որ երկու զինծառայող զոհվել է: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Արմենպրեսին» ասել է. «Կան նաև մի քանի տուժածներ, բայց մանրամասներ չեմ հայտնի: Եթե անհրաժեշտություն լինի լրացուցիչ կտեղեկացնենք»: Բնական աղետի` հունիսի 8-ի ժամը 00:30-ի սահմաններում տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհետ կորել են N զորամասի ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը և շարքային Արմեն Պավելի Գազարյանը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վ.Ղրմաջյանի դին հայտնաբերվել է ժամը 05:45-ի սահմաններում, իսկ Ա.Գազարյանի՝ դին ժամը 09:30-ի սահմաններում՝ հարակից տարածքներից: Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: