Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երբվանի՞ց ենք ունենալու տարանցիկ պետության հնարավորությունը» (տեսանյութ)

Քաղաքականություն
zaruhi

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ԱԺ-ում հիշեցրեց Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը, որի ժամանակ ԻԻՀ նախագահը նշել էր, որ Հայաստսնի տարածքով դեպի Սև ծով միջանցքը կապելու համար Իրանը պատրաստ է կատարել ներդրումներ։ «Այս ուղղությամբ ի՞նչ է արվել և ո՞րն է լինելու գործնական պատասխանը։ Երբվանի՞ց ենք ունենալու տարանցիկ պետության հնարավորությունը»,-հետաքրքրվեց պատգամավորը։ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը պատասխանեց. «Փետրվարին ես գտնվում էի ԻԻՀ-ում, հանդիպում եմ ունեցել Քաղաքաշինության և տրանսպորտի նախարարի և նախագահի տեղակալի հետ։ Իրականում մենք պետք է կարողանանք ապահովել այդ տրանզիտը՝ արևելքից դեպի Սև ծով»։ Իսկ երկաթգծի կառուցման աշխատանքների հետ կապված, նախարարի խոսքով՝ այս ամիս Իրանից մասնագետներ են գալու։ «Բայց վերջնական ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է գումար։ Եթե այս ամառ մենք սկսենք Ագարակից ճանապարհի կառուցումը, ամենաուշը 2018 թվականի դեկտեմբերին կունենանք Ագարակ-Սիսիան շատ լավ ճանապարհ»,-մանրամասնեց նախարարը։