Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱԱԾ պետը Ֆրիդրիխ Էնգելսը չէ». Ուրիխանյանն ու Փաշինյանը վիճեցին (տեսանյութ)

Քաղաքականություն
Nikol-Pashinyan-Tigran-Urikhanyan

ԱԺ-ում այսօր 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը խոսեց պետական պաշտոնյաների, մասնավորապես մարզպետների՝ բյուջեի նկատմամբ վերաբերմունքի մասին. «Ջնջել եմ պետական բյուջե, շահել եմ երեք մլրդ դրամ: Նրանց համար միայն հաշվապահական խնդիրն է առաջնային»: Նա խոսեց նաեւ ԱԺ հանձնաժողովների նիստերին պաշտոնյաների մասնակցության մասին. «Իմ աչքի առաջ է ԱԺ որոշումը, որտեղ ասված է, որ պետք է բոլոր պաշտոնյաները, նախարարները՝ Արմեն Երիցյանը, Վլադիմիր Գասպարյանը, Գեորգի Կուտոյանն անձամբ գան ու ներկայացնեն այս կամ այն նախագիծը: Մինչդեռ  ոչ մեկը չի բարեհաճել մինչ օրս ներկայանալ հանձնաժողովի նիստերին: Սա մեծամասնության եւ կառավարության հարաբերությունների խնդիրն է: Այսպես կառավարությունն ընդգծում է իր վասալային հարաբերությունները ԱԺ մեծամասնության նկատմամբ: Եթե այդպես չէ, ապա ԱԱԾ տնօրենն ով է, որ իրեն դրել է Ֆրիդրիխ էնգելսի տեղը ու չգա զեկուցելու: Ամեն անգամ այս հարցի շուրջ խոսելով հանգում ենք նույն կետին, ինչից սկսել ենք»: Այդ պահին ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը տեղից սկսեց դիտողություն անել Նիկոլ Փաշինյանին: Սկսվեց վեճ: «Պարոնայք, խնդրում եմ լռություն պահպանել»,- կոչ արեց Էդուարդ Շարմազանովը: Ավելի ուշ, Տիգրան Ուրիխանյանը մոտեցավ Նիկոլ Փաշինյանին ու բանավեճը շարունակվեց: Հարակից զեկուցող, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանն ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հարցի՝ ասաց. «Ես չգիտեմ, թե ինչ նկատի ունեք, որ Ֆրիդրիխ էնգելսին եք հիշատակում, սակայն ձեր ասածները բոլորովին չեն համապատասխանում այն պատկերին, որ կա»: Այնուհետեւ նա նշեց, որ անկախ նրանից՝ նախարարն է գալիս, թե փոխնախարարը, կարեւորն այն է, որ լինի մասնագիտական քննարկում: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Եթե պաշտոնյաները հրավիրված են ու չեն գալիս, նաեւ՝ բավարար մասնագիտական մակարդակ չունեն, ուրեմն իրենց պաշտոններում չպետք է աշխատեն: Այդպես կարելի է ենթադրել ձեր ասածից, պարոն Մինասյան՝ կարեւոր չէ, թե ով է գալիս, կարեւորը մասնագիտական մակարդակն է: Ստացվում է՝ դուք ակնարկում եք, որ այդ պաշտոնյաները չունեն բավարար մասնագիտական մակարդակ: Եթե ունեն, ուրեմն չպետք է իրենց դնեն էնգելսի տեղը»: «Պարոն Փաշինյան, դուք, վստահ եմ, հայերենին լավ եք տիրապետում, ու իմ ասածները լավ հասկանում եք: Ես ասացի այն, ինչ ասացի ու դուք այն ընկալեցիք ու լսողներին պետք չէ ներկայացնել այն, ինչ ես չեմ ասել»,- պատասխանեց Գագիկ Մինասյանը: «Գագիկ Մինասյանը ՀՀԿ անդամ է, Էնգելսի հետ կապ չունի»,- արձագանքեց Գագիկ Մինասյանը: