Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրավական կազուս՝ ավանդների հարցում (տեսանյութ)

Քաղաքականություն

Մինչ 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումն այսօր քվեարկության դրվեցին երեկ քննարկված նախագծերը, որոնք ընդունվեցին: Այս անգամ եւս ՀՀԿ պատգամավորները քվեարկեցին իրենց բացակա գործընկերների փոխարեն: Ուրիշի փոխարեն քվեարկողներն էին՝ Աշոտ Արսենյանը, Ալեքսան Պետրոսյանը, Հրանտ Գրիգորյանը: Արդեն պետական բյուջեի կատարողականի քննարկմանը ԱԺ անկախ պատգամավոր էդմոն Մարուքյանը ՀՀ Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց ավանդների փոխհատուցման ծրագրից. «Պետությունն ասում է՝ մենք չենք վերադարձնում այդ գումարները, այլ միայն փոխհատուցում: Հիմա փոխհատուցման իր հերթին սպասողը մահանում է, սակայն ժառանգը չի ստանում այդ գումարները, քանի որ դուք ասում եք, թե այդ գումարներն անխզելիորեն կապված են մահացածի հետ: Եթե չեք վերադարձնում այդ գումարները, ապա բյուջեի մեջ ինչպե՞ս եք նշում ամեն տարի, որ պետական պարտքը մարել եք: Այստեղ իրավական կազուս ունենք: Երկու տարի առաջ էլ եմ այս մասին ասել, սակայն ոչինչ չի փոխվել»: ՀՀ Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ ավանդները պետական պարտքի մաս չեն կազմում: «Եթե պետական պարտքից չեք հանում այդ գումարները, ուրեմն պետությունը շարունակում է պարտք մնալ քաղաքացուն»,- նկատեց էդմոն Մարուքյանը: