«Дождь»-ը ցուցադրել է «Ավրորա» մրցանակաբաշխությունը
«Ավրորա»-ի ուղերձները. ռուսաստանյան «Дождь» հեռուստաալիքը ցուցադրել է «Ավրորա» մրցանակաբաշխությունը ««Ավրորա» մրցանակի առաջին ուղերձն այն է, որ մենք ուժեղ ենք եւ կարողացել ենք վերապրել: Երկրորդը՝ որպես վերապրածներ, մենք ուրիշներինօգնելու պարտավորություն ունենք: Սա շատ կարեւոր է, քանի որ այն մարդիկ, ովքեր այսօր փրկվում են՝ նույնպես հարյուր կամ հազար տարի հետոպետք է ինչ-որ բան վերադարձնեն, եւ պարտադիր չէ հենց այն մեկին, ով փրկել է. այս գործը էստաֆետի նման պետք է փոխանցվի: Երրորդ ուղերձը՝այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում աշխարհում, արժանի է ուշադրության: Մենք ապրում ենք մի աշխարհում, ուր քննարկվում են շոու բիզնեսիներկայացուցիչները, մարզիկները, մինչդեռ կան մարդիկ, ովքեր երեք հարյուր հազար երեխա, հազարավոր մարդկանց են փրկել»,-ասել է «Ավրորա»մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ռուսաստանյան «Дождь» հեռուստաալիքի եթերում: Հեռուստաընկերության «По-быстрому» հաղորդման հունիսի 1-ի թողարկումը նվիրված էր «Ավրորա» մրցանակին: Հաղորդավար Միխայիլ Կոզիրովիհյուրերն էին Ռուբեն Վարդանյանը, «Նվիրիր կյանք-Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր Մարինե Ալեսը եւ կինոռեժիսոր, մրցանակիհավակնորդների մասին պատմող ֆիլմերի ռեժիսոր Անդրեյ Լոշակը: Մինչեւ քննարկումը հեռուստալիքը ցուցադրել էր նաեւ ապրիլի 24-ինԵրեւանում կայացած «Ավրորա» մրցանակաբաշխությունը: Տեսանյութն՝ այստեղ. https://tvrain.ru/short/44/discuss/