Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանցիները չեն տեսնում միայն արցախյան ուղղաթիռները

Քաղաքականություն
Stepanakert_Airport

Ստեփանակերտի օդանավակայանը լիովին պատրաստ է կարճ ժամանակ անց թռիչքներ իրականացնել. ասում է Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի անդամ Դմիտրի Ադբաշյանը։ «Հիմա տեխնիկական սարքավորումներ կան, որոնք քնեցված վիճակում են, աշխատացնելու համար ուղղակի մի քանի օր է պետք՝ թռիչք-վայրէջքի ուղին, տերմինալը, ավիանավիգացիոն սարքավորումները։ Մի քանի օրվա մեջ այդ ամեն ինչը կարելի է աշխատացնել»։ Իսկ արդյո՞ք հնարավոր չէր Ստեփանակերտի օդանավակայանը կառուցել այնպես, որ այնտեղից թռչող օդանավերը չհայտնվեն Ադրբեջանի տեսադաշտում։ Պարոն Ադբաշյանը հարցին այսպես արձագանքեց. «Ինձ համար անընդունելի է, չեմ կարող պատասխանել, քանի որ քաղաքականության հետ է կապված»։ Հարցին պատասխանեց ավիաինժեներ Գրիգորի Վարդանյանը. «Պարզապես երբ ինքնաթիռը թռչում է, հայտնվում է ադրբեջանական ռադիոլոկացիոն սարքավորումների տեսադաշտում։ Դրա համար և հնարավոր է, որ վտանգ կա թռիչքի ժամանակ, բայց վայրէջքի ժամանակ՝ ոչ»։ Ըստ պարոն Վարդանյանի՝ հիմա ուղղաթիռները Ստեփանակերտում ցածր բարձրության վրա թռչում են և ադրբեջանական ռադիոլոկացիոն, ռադիոնավիգացիոն սարքավորումների դաշտից դուրս են։