Արցախցի երեխաները նամակ են գրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Artsakhpress
Այսօր` Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի բակում տեղի է ունեցել տոնական միջոցառում` նվիրված երեխաների պաշտպանության միջազգային տոն օրվան:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ծրագրի շրջանակներում կազմակերպել են տիկնիկային թատրոն` Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԼՂՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանի և դերասանների մասնակցությամբ, նկարչություն ասֆալտի վրա՝ «Խաղաղությունը մանուկների աչքերով», նկարչություն՝ ջրաներկով, ակվագրիմ, ֆոտոմրցույթ` «Երջանիկ մանկություն» խորագրով:
Իր խոսքում՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետ Կարինե Հարությունյանը շնորհավորել է բոլոր երեխաներին, մաղթել՝ խաղաղություն և արևշատություն:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին երեխաները նամակ են գրել, որով խաղաղություն ու ահոգ մանկություն են խնդրել»,-ասել է Կ. Հարությունյանը:
«Նման միջոցառումները խոսում են մեր երկրի պետականաշինության մասին, որովհետև մեր երկրի ապագան այս մանուկների ձեռքերում է, և նրանք են լինելու Արցախը շենացնողն ու զարգացնողը:
Մանրամասներն՝ այստեղ