Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում 550 ծառ չոր և խորը էտի կենթարկվի

Քաղաքականություն
car

Մեկնարկում են անկման վտանգ ներկայացնող ծառերի հետ կապված մասնագիտական աշխատանքները   Հարգելի համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ մայիսի 28-ից մայրաքաղաքի Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջաններում կմեկնարկեն անկման վտանգ ներկայացնող ծառերի հետ կապված մասնագիտական միջոցառումները: Աջափնյակում գործընթացը կիրականացվի Շինարարների 24, 33, Արզումանյան 15, Բաշինջաղյան 191,198 հասցեների հարակից հատվածներում և թիվ 38 մանկապարտեզի բակում: Արաբկիր վարչական շրջանում տվյալ աշխատանքները կընթանան Ազատության և Կոմիտասի պողոտաներում: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության համապատասխան մասնագետների կողմից գույքագրվել էր անկման վտանգ ներկայացնող չոր և խորը էտի ենթակա ավելի քան 550 ծառ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչություն